top of page
Search

Բուժման հույս հանդիսություն



 

Մեդունի հիմնադրամը ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ հրավիրում է Ձեզ Բուժման Հույս դրամահավաք հանդիսությանը՝ աջակցելու Հայաստանում մանկական քաղցկեղի բուժմանը: Տոնակատարությունը կանցկացվի Վիրջինյա նահանգի Արլինգթոն քաղաքի Կրիստալ Գեթվեյ Մարիոթում, 2019թվականի ապրիլի 3-ին:


Որպես պատվավոր հյուր կողջունենք ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանին: Սա տիկին Աննա Հակոբյանի առաջին այցն է ԱՄՆ, որի շրջանակներում նա կայցելի Վաշինգթոն, ապա Բոստոն, Լոս Անջելես և Սուրբ Հուդայի հիվանդանոց Մեմֆիս նահանգում:


Մեր նպատակն է այս հանդիսությամբ բարձրացնել գիտակցության մակարդակը և բարելավել երեխաների և երիտասարդների խնամքը Հայաստանում: Մենք երախտապարտ ենք մեր գործում համայնքի բազմաթիվ համագործակցող կառույցների և կազմակերպությունների աջակցության համար և հույս ունենք, որ դուք նույնպես կմիանաք մեզ:


Հանդիսության մանրամասները կարող եք գտնել կից հրավիրատոմսում, ինչպես նաև խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը Բուժման Հույս դրամահավաք հանդիսությանը ոչ ուշ քան 2019 թվականի մարտի 31-ը և օգնել մեզ պայքարել մանկական քաղցկեղի դեմ միասին:


Սույն թվականի ապրիլի 3-ին, երբ մեծ քայլ կկատարենք դեպի մեր առաքելության իրականացումը, միացի՛ր մեր նոր Հայաստան կերտելու ջանքերին:


 


Comments


ARMENIA

USA

11200 Rockville Pike Suite 205 North  Bethesda, MD 20852, USA

(240) 271 0989

3 H. Hakobyan street,0033,  Yerevan, Armenia

Stay in Touch

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • LinkedIn - White Circle
  • White Instagram Icon
  • Google+ - White Circle

© 2023 Meduni.org

bottom of page