top of page
Search
  • deevartabedianroge

COVID-19-ի ճգնաժամի պայմաններում Մեդունի միջազգային բարեգործական հիմնադրամի օժանդակությունը շրջանի կ

Մեդունի հիմնադրամը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է հիմնված Հյուսիսային Բեթեսդայում, որի առաքելությունն է առողջապահական աջակցության տրամադրումը կարիքի մեջ գտնվող անձանց և համայնքներին՝ գլխավորապես Հայաստանում: Երբ COVID-19-ի ճգնաժամը հարվածեց Մերլենդին,



Մեդունի հիմադրամը միջազգային ուղղվածությամբ աշխատանքն ուղղեց իր համայնքի աջակցությանը: ‹‹Համաճարակի բռնկումից հետո, մեր խորհրդի յուրաքանչյուր անդամ զգաց դրա հետևանքները և գիտակցեց օժանդակելու հույժ կարևորությունը՝ անհապաղ անհրաժեշտության պայմաններից ելնելով››, ասաց Մեդունի հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանը: Կորոնավիրուսով հիվանդների մեծ քանակի պայմաններում, տարածքային հիվանդանոցներին օժանդակության համար Մեդունի հիմնադրամը նվիրաբերել է հիվանդանոցային մահճակալներ, մահճակալների համար նախատեսված սեղանիկներ, անզգայացման միջոցներին ներկառուցված խնչառության ապարատներ, ռեսպիրատորներ և անձնական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ մահճակալի ծածկոցներ, դիմակներ և ձեռնոցներ: Ընդհանուր առմամբ այս պահին Մեդունի հիմնադրամը նվիրաբերել է 40.000 ԱՄՆ դոլլար արժողության պարագաներ:


Ըստ Արտակարգ Իրավիճակների կառավարման և Ազգային Անվտանգության գրասենյակի արտակարգ իրավիճակներին պատրաստության մասնագետ Նետտա Սքուիրեսի, Մեդունի հիմնադրամը դեռևս շատ վաղ՝ ճգնաժամային իրադրությունից առաջ, առաջարկել է արժեքավոր և որակյալ բժշկական սարքերի նվիրաբերություն կատարել շրջանին, որը դեռևս չէր ընդունում նման նվիրաբերություններ: Շրջանը իրականցրել է Մեդունու կողմից սարքավորումների առաջին խմբաքանակի հիվանդանոցներին բաշխելու համակարգում, որոնց թվում էր նաև Սուրբ Խաչ հիվանդանոցը: ‹‹Կարող է թվալ, որ շնչառական ապարատի նվիրաբերությունը հեշտ գործընթաց է, բայց դա այդպես չէ››, նշեց Նետտա Սքուիրեսը: Պարոն Մարտիրոսյանը մեկնել է Նյու Ջերսի շնչառական ապարատների բարձման և տեղափոխման ընթացքը վերահսկելու համար: ‹‹Այս սարքերը թանկարժեք են և շատ կարևոր շրջանի և հիվանդանոցների համար հիվանդների խնամքի հարցում: Անչափ շնորհակալ ենք հիմնադրամից››, հավելեց Սքուիրեսը:


Մեդունի հիմնադրամը շարունակեց անձնական պաշտպանության պարագաներ հանձնել շրջանի բաշխման կետին՝ դրանք ձեռք բերելու յուրաքանչյուր հնարավորության ժամանակ:

Recent Posts

See All

Հայաստանում վերջին երկու տասնամյակներում քաղցկեղի ցուցանիշը բարձացել է 70%-ով

2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Արմեն Տանանյանը հաղորդեց, որ վերջին 20 տարիների ընթացքում քաղցկեղի հիվանդությունների գերաճ է տեղի ունեցել: 70% ցուցանշ

Comments


bottom of page