Կրթություն և Ուսուցում
Որակյալ բուժուման բացակայությունը գերազանցապես պայմանավորված է բուժական ոլորտի մասնագետների ցածր կրթության մակարդակով, առավելապես Հայաստանի հեռավոր շրջաններում և գյուղերում:
Բուժական ոլորտի մասնագետների պարտադիր կրթական համակարգի բացակայությունը խոչնդոտում է մշտապես զարգացող առողջապահական բնագավառի նորարարական բացահայտումներին հետեևելու կարևորագույն հնարավորությանը: Ռեսուրսների պակասն ու ցածր աշխատավարձը հակախթան են հանդիսանում բժիշկների և բուժական ոլորտի այլ մասնագետների հետագա կրթական ձգտումների համար:
Հայաստանում բժշկական կրթության և պրակտիկ ուսուցման հիմնախնդիրներն են՝
-
Բժշկական ոլորտի ուսանողների պրակտիկ ուսուցումն ու գիտելիքները սահմանափակված են այլ ոլորտների հետ համընկնումով
-
Մասնագետների շրջանում միասնական ուսումնական ծրագրի և գիտելիքների նախատեսված մակարդակի բացակայություն
-
Առողջապահության նախարարության կողմից պարտադրված բժշկական կրթությունը շարունակելը չի ֆինանսավորվում և բժիշկներեը, ովքեր կարող են իրենց թույլ տալ մեկնել արտասահման, վճարում են ուսուցման համար իրենց գրպանից
-
Բժշկական և վիրահատական խնամքի հաստատված ազգային մակարդակի և բուժման մեթոդների կամ խնամքի որակի վերաբերյալ ստանդարտների բաց
-
Ուսուցման լեզուն հայերենն է, երբեմն ռուսերենը, սակայն բժշկական գրականության գերակշիռ մասը անգլերենով է, ինչը խոչնդոտում է բժիշկների և ուսանողների համար բաց գիտական աղբյուրների հասանելիությունը
-
Բժշկական կրթությունը շարունակելու պարտադիր կարգը պահանջում է մասնագետներից մասնակցել կոնֆերանսների և սեմինարների, իրականացնել հետազոտություններ և հրատարակել դրանք բժշկական ամսագրերում, որոնց համար վերջիններս հաճախ վճարում են իրենց իսկ գրպանից
-
Որակի գնահատման անկախ գործակալությունների կամ սպառողների վերանայման հարթակների բացակայությունը հանգեցնում է բժշկական ծառայություններ մատուցողների և սպառողների շրջանում ոչ բավարար տեղեկացված որոշումների կայացմանը
2019 թվականի հոկտեմբերին Մեդունի բարեգործական հիմնադրամը նվիրաբերեց առաջադեմ վիրահատական սարքեր և պարագաներ Հայաստանում Ֆանարջյանի Անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնին: Մեդունի Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանը և խորհրդի ղեկավար դոկտոր Գենառո Դ.ԼաԲելլան այցելեցին Հայասատան, ուսուցման իրականցման և տեխնիկայի համապատասխան կիրառման հետևողականության ապահովման համար: Միևնույն ժամանակ, ողջ այցի ընթացքում համապատասխան հիվանդների համար կատարվեցին անվճար վիրահատություններ:
Լապարոսկոպիկ մեթոդը նոր չէ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ մինչ օրս որևէ աղեստամոքսային տրակտի կամ հաստաղիքային քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն Հայաստանում չի իրականացվել: Դոկտոր Գենառո ԼաԲելլան ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի լավագույն կոլոռեկտալ վիրաբույժն է: Վերջինս կիսվեց գիտելիքներով և մասնագիտական փորձով հայ բժիշկ կոլեգաների հետ, ինչը հույժ կարևոր է մասնավորապես բժիշկների նոր սերնդի համար:
Մեդունի Հիմնադրամը պատրաստվում է իր ծրագրի շրջանակնորում ընդլայնել Հայատանի հիվանդանոցներին, այդ թվում Սուրբ Աստվածամայր, Ֆանարջյանի Անվան Ուռուցքաբանության և Գյումրու Բժշկական կենտրոններին նվիրաբերվող բժշկական տեխնիկայի ցանկը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱՄՆ-ից բժիշկների այց Հայաստան՝ իրենց մասնագիտական փորձով հայաստանյան մասնագետների հետ կիսվելու և նվիրաբերված բժշկական տեխնիկայի կիրառման ամբողջական ուսուցման իրականացման նպատակով: