Հայաստանում Առաջին Խնամքի Կենտրոն
Հայաստանին երկար տարիներ է ինչ անհրաժեշտ են խնամքի կենտրոններ: Հայաստանի տարածում ներկա պահին չի գործում և որևէ նման խնամքի կենտրոն: Խնամքի ու պալիատիվ օգնության կենտրոնները մեղմացնում են ցավն ու կյանքի վերջին շրջանի տառապանքները: Առանց այս կենտրոնների, հիվանդները մեն մենակ են պայքարում կյանք խլող հիվանդությունների, խրոնիկ ցավերի, վախի և ավելորդ տառապանքի դեմ: Ցավալի է, բայց ներկա պահին Հայաստանում անբուժելի վիճակում գտնվող հիվանդներն ուղարկվում են տուն: Նրանք լքված են առողջապահական համակարգի կողմից՝ իրենց կյանքի հավանաբար ամենախոցելի պահին:
Մեդունի Հիմնադրամը կապահովի Հայաստանում առաջին խնամքի կենտրոնի առկայությունը՝ համաշխարհային բարձր գնահատանքի արժանացած Թայվանի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի կենտրոնների հետ համագործակցության շնորհիվ: