top of page

Հիվանդանոցներին նվիրաբերված ախտորոշիչ և վիրահատական տեխնիկա

image_2022-03-25_235043.png

Մեդունի Հիմնադրամի բարձր որակավորման թիմը բաղկացած է փորձառու և խելացի մասնագետներից է, որոնք ջանասիրաբար աշխատում են հանուն վեհ նպատակի: Համագործակցելով Հայաստանի պետական մարմինների, բժշկության ոլորտի առաջատար մասնագետների, տարածքային հասարակական կազմակերպությունների և հիմնադրամերի հետ, առաջ ենք քաշում Հայաստանի առողջապահական համակարգի բազմաթիվ հրատապ հանդիսացող հարցեր:

 

Հայաստանի առողջապահական համակարգի մանրակրկիտ ուսումնասիրության և առաջնահերթ անհրաժեշտության վերլուծության արդյունքում է ձևավորվել մեր ծրագրի նպատակը՝ իր ռազմավարական առաջնահերթությամբ, որի հիմքում ընկած են վերջիններիս հրատապության և ազդեցության մակարդակը:

Հայաստանյան առողջապահական ոլորտի հիմնախնդիրներն են՝

  • Ոչ բավարար ժամանակակից ախտորոշիչ և բուժական հնարավորություններ

  • Թանկարժեք բժշկական օգնություն մինիմալ սոցիալական աջակցության մեխանիզմների պայմաններում 

  • Բուժման միասնական արձանագրությունների բացակայություն

  • Բժշկական ուսումնառության հետագա շարունակության հնարավորություն

  • Ժամանակակից տեխնիկայի անբավարարություն

  • Որակյալ դեղամիջոցների սահմանափակ հասանելիություն

image_2022-03-25_235130.png
image_2022-03-25_235516.png
image_2022-03-25_235612.png

Մեր նպատակն է ապահովել Հայաստանը ժամանակակից ախտորոշիչ և բուժման հնարավորություններով և մատչելի դեղորայքի և բուժման լուծումների հասանելիությամ:

bottom of page