Ով ենք մենք
Մեդունի Առողջապահական հիմնադրամը, որպես ոչ առևտրային, բարեգործական կազմակերպություն հիմնադրվել է 2016 թվականին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում, աջակցություն ցուցաբերելու նրանց, ովքեր ունեն դրա ծայրահեղ անհրաժեշտությունը: Մեր գլխավոր նպատակն է առողջապահական աջակցություն տրամադրել դրա կարիքն ունեցող համայնքներին և անհատներին, գլխավորապես Հայաստանում:
Our efforts benefited
Projects
21
Hospitals
34
Organizations
17
Families
104
Մեր
Առաքելությունը
Մեր առաքելությունն է հայաստանյան առողջապահական համակարգի բարելավումը, մասնավորապես մանկական և մեծահասակների ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում: Նպատակն է զինել հայաստանյան բժշկությունը ժամանակակից ախտորոշիչ և բուժական տեխնիկայով և ապահովել մատչելի դեղամիջոցների և բուժման լուծումների հասանելիությունը:
Partnerships and Collaborations
Կապը մեզ հետ
Մենք անհամբեր սպասում ենք Ձեր նամակին
Նվիրաբերի՛ր այսօր
Բանկային քարտով վճարելու համար
Մեր
Թիմը
Հայաստանում մեր ակտիվ մասնակցության առաջին տարում՝ 2019 թվականի ընթացքում, անհրաժեշտ դեղամիջոցներ են տրամադրվել քաղցկեղի դեմ պայքարող 35 երեխաների, նվիրաբերվել է 100.000 ԱՄՆ դոլլար բժշկական տեխնիկայի և պարագաների ձեռքբերմանը, կատարվել են համապատասխան հիվանդների անվճար վիրահատություններ Հայաստանում, 7 հայ բժիշներ ուսուցանվել են լապարոսկոպիկ սարքով կոլոռեկտալ վիրահատության անցկացմանը:
Չնայած հիմնադրամի համեմատաբար կարճատև գործունեությանը և սեղմ ռեսուրսներին, մենք փորձում ենք աջակցել այն արժեքների պաշտպանությանը, որոնց խորապես հավատում ենք: Ապագայում նպատակադրված ենք էլ ավելի ընդլայնել մեր աջակցությունը՝ ներգրավելով ավելի շատ մարդկանց և համայնքների որոնք ունեն օգնության կարիք: Խնդրում ենք միանալ մեզ, որպես կամավոր, անդամ կամ բարերար՝ մեր առաքելությունն ի կատար ածելուն օժանդակելու համար: