top of page

Քաղցկեղի Բուժում

Քաղցկեղը Հայաստանում մահվան ելքերի երկրորդ առաջատար պատճառն է՝ գրավելով աշխարհում ամենաբարձր մահացության մակարդակը: Հայաստանում ապաքինման 30% տենդենցիան ի համեմատություն 75%-ի այնպիսի զարգացած երկրներում ինչպիսին ԱՄՆն է, անհավանական հակադրություն է: Հատկանշական է, որ նշված 30% գոյատևման ցուցանիշը կազմում են հիվանդները, որոնք ունեն միջոցներ ամբողջական ախտորոշման և բուժման համար: Մեծահասակների ու երեխաների համար, որոնք ախտորոշվել են սակայն չունեն բուժման համար անհրաժեշտ միջոցներ, ցավոք մահն անխուսափելի է դառնում:

2019 թվականի ապրիլին, Մեդունի Հիմնադրամի և Ամերիկայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, ԱՄՆ այցելեց ‹‹Ժպիտների Քաղաք›› հայկական բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Ամերիկյան այս դրամահավաքի շրջայցը սկսվեց Վաշինգտոն քաղաքից, ապա հաջորդեցին Մասաչուսեց նահանգի Բոստոն, Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես, Նյու Յորք և Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքները, որտեղ հիմնադրամն առաջին միջազգային կազմակերպությունն էր, որը համագործակցեց Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համաշխարհային նախաձեռնության ծրագրին: 

 

Տիկին Աննա Հակոբյանի այցը Ամերիկա կազմակերպվեց Մեդունի Հիմնադրամի կողմից, որի գլխավոր նպատակը մեծահասակների և մանկական քաղցկեղի դեմ պայքարն ու ողջ երկրի առողջապահական համակարգի ընդլայնված բարելավումն է: Տիկին Հակոբյանը նաև այցելեց Կոնգրեսի գրադարան, հանդիպեց հայկական հարցերի կոնգրեսական խմբի առաջնորդներ կոնգրեսմեն Ֆրանկ Պալոնին, Ադամ Շիֆին և ամերիկահայ կոնգրեսի անդամներ Աննա Էշուին և Ջեքի Սփայերին: Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև նոր կապերի զարգացման կարևորությունն ու բարձր գնահատանքի արժանացրին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությունն ու աջակցությունն ուղղված վեհ նպատակին: 

 

Նրա այցին հաջորդեց Կրիստալ Գեթվեյ Մարիոթում կայացած դրամահավաքի տոնական ընթրիքը, որին մասնակցեցին նաև ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը և Լիզա Բարսումյան Ռոզենշտայնը, բարերար և 40 տարի շարունակ հայկական հարցեր բարձրաձայնող տիկին Աննա Սիմոնյան Տոտան, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, Արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը, Ջորջտաունի համալսարանի պրոֆեսոր և Գլխավոր խոսնակ դոկտոր Սամիր Քլեիֆը, AGBU Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Հայաստանի գլխավոր մանկական ուռուցքաբան դոկտոր Գևորգ Թամամյանը: Հանդիսությունը ղեկավարեց դոկտոր Մյրոն Ալուկյանը, որին երաժշտական ուղեկցություն ապահովեցին Լևոն Միքայելյանը և նրա տրիոն, իրենց նոր լույս տեսած երաժշտական ալբոմի երգերով՝ ոգեշնչված Հայաստանի թավշյա հեղափոխությամբ: 

‹‹Հրաշալի էր ներկա գտնվել տեսնելու այդքան կարևոր և վեհ գաղափարի շուրջ համախմբված բարեսիրտ մարդկանց, համայնքներ և կազմակերպություններ: Սա նշանավորումն է հայաստանյան և ամերիկյան համայնքների միջև միասնության և համագործակցության մի նոր ալիքի: Այն կծառայի որպես հիմնաքար Հայաստանում առողջապահության բարելավման հետագա ծրագրերի համար: Մեդունի Հիմնադրամի առաքելությունը քաղցկեղի դեմ պայքարող մեծահասակներին ու մանուկներին առավել մատչելի և համալիր խնամքով ապահովելն է:›› նշեց Մեդունի Հիմնադրամի գորժադիր տնօրեն՝ Վահագն Մարտիրոսյանը ‹‹Ամերիկայի ձայն››-ի հետ իր հարցազրույցում: 

 

‹‹Մեր գլխավոր խնդիրներն են համապատասխան դեղամիջոցների պակասն ու բուժման միջոցների անհասանելիությունը այս երեխաների համար: Ձգտում ենք այս հնարավորությունը վերածել առավել մեծ մասշտաբշով բարելավումների նախասկզբի: Նպատակադրված ենք ամրապնդել հարաբերությունները ամերիկյան համայնքների հետ և ապահովել լիակատար բաց և թափանցիկ համագործակցություն, որպիսի երաշխավորենք յուրաքանչյուր բարերարի վստահությունը: ասաց ‹‹Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի նախագահ՝ Էսթեր Դեմիրճյանը: 

 

Մեր առաքելությունն է բարելավել առողջապահությունը Հայաստանում `կենտրոնանալով մանկական և մեծահասակների ուռուցքաբանության / արյունաբանության վրա` հիմնելով քաղցկեղի համապարփակ կենտրոն: Մենք նպատակ ունենք օգտագործել Dana Farber մոդուլը երկրում և ընդհանուր տարածաշրջանում քաղցկեղի խնամքը բարելավելու համար:

bottom of page