top of page

Search Results

10 results found with an empty search

  • Ուռուցքաբանության և արյունաբանության զարգացման նպատակով տեղեկատվության բարձացման դրամաշնորհային հանդ

    Մեդունի հիմնադրամը 2019թվականի ապրիլի 3-ին կազմակերպեց դրամաշնորհին ուղղված հանդիսություն: Մենք կատարեցինք հաջորդ քայլը քաղցկեղի դեմ պայքարին ուղղված: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Աննա Հակոբյանին, Գևորգ Թամամյանին, Ռոդ Ռոզենշտայնին, Վարուժան Ներսիսյանին, Էսթեր Դեմիճյանին, Շամիմ Համիդին, Դոկտոր Սամիր Ն. Քլեյֆին, Վազգեն Յակուբյանին, Մյրոն Ալլուկյան կրտսերին, ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամին և շատ այլ հարգարժան հյուրերի, իրենց ակտիվ մասնակցության և նվիրման համար: ‹‹Մոտ 9000 անձինք, որոնցից 100- ը երեխաներ են, ախտորոշվում են քաղցկեղով ամեն տարի››, նշեց, Մեդունի հիմնադրամի և ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ Վաշինգտոնում կազմակերպված՝ Հայաստանի քաղցկեղով տառապող երեխաների և մեծահասակների պայքարին նպաստելու համար կազմակերպված ծրագրի մասնակից, վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը իր ԱՄՆ այցի շրջանակներում: ‹‹Ժպիտների Քաղաք›› և ‹‹Իմ Քայլը›› հիմնադրամի առաջնորդ Աննա Հակոբյանը նշեց նաև, որ մեր համաքաղաքացիներին քաղցկեղի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, և հանդիսանում է Վաշինգտոնում կազմակերպված միջոցառման հիմնական պատճառը: Քաղցկեղը հիվանդություն է, որի դեմ միասնական պայքար է անհրաժեշտ: Մեդունի բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահագն Մարտիրոսյանն արտահայտեց իր հույսը միջոցառման շնորհիվ այս բնագավառում լայնածավալ փոփոխությունների և բարելավման հետագա հնարավորությունների մասին: Վահագն Մարտիրոսյանը հավելեց, ‹‹Միջոցառումը կազմակերպվել է Մեդունի և ‹‹Ժպիտների Քաղաք›› հիմադրամների միասնական համագործակցության արդյունքում: Այս միջոցառումը միայն սկիզբն է երկու կազմակերպությունների համագործակցությամբ շարունակական և լայնածավալ ծրագրերի››: ‹‹Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի գլխավոր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ընդգծեց քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամների և մարդասիրական կազմակերպությունների մասնակցության կարևորությունը, ինչը հիվանդության բուժման հնարավորությունը հասանելի է դարձնում հասարակության առավել լայն զանգվածների: ‹‹Գլխավոր խնդիրը, իհարկե կապված է դեղամիջոցների և բուժման հասանելիությանը: Միևնույն ժամանակ մեծ հույս և գերնպատակ է տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը››, նշեց Գևորգ Թամամյանը: Մանկական ուռուցքաբանը անդրադարձավ նաև ուռուցքաբանության ոլորտի խնդիրներին: Վերջինիս համաձայն, ոլորտի տարբեր շերտերում առկա են բազմաթիվ խնդիրներ: ‹‹Այսօր, Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի խնդիրները ներառում են տեղեկատվության տարածման անհրաժեշտությունից մինչև պալիատիվ խնամք, չնայած որ խնդիրներն առկա են ամեն բնագավառում: Հիմնախնդիրները ներևառում են կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և պալիատիվ խնամքը››, հավելեց Թամամյանը: Հարգարժան հյուրերի ցանկում էր նաև ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը, որին հավաքվածներն ընդունեցին բուռն ծափողջույններով: Միջոցառման խոսնակներից յուրաքանչյուրը կարևորեց մարդասիրական միջոցառման առաքելությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը նույնպես ընդգծեց միջոցառման կարևորությունը, հայտնեց իր երախտագիտությունը կազմակերպիչներին և մասնակիցներին: Միջոցառման արդյունքում հավաքված բոլոր միջոցները կուղղվեն Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը: Վստահ ենք, որ այս փոքր օգնությամբ մեծ քայլ ենք կատարում նվազեցնելու այսօր բուժում չստացող հիվանդների քանակը: Ծագումով ոչ հայ հյուրերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան միջոցառմանը: ‹‹Երեխաների Խնամքի Կազմակերպության›› հիմնադիր Շամիմ Համիդը պատրաստակամություն հայտնեց նվիրաբերելու 100.000 ԱՄՆ դոլլար Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը: ‹‹Գիտակցում ենք, որ Հայաստանն ունի բժիշկների և քաղցկեղի բուժման հետ կապված խնդիրներ: Մեր կազմակերպությունը հնարավոր կդարձնի, առանց երկիրը լքելու անհրաժեշտության, արտասահմանյան բժիշկների հետ կապը և բարձրորակ բժշկական օգնությունը համապատասխան տեխնոլոգիաների շնորհիվ››, վստահեցրեց Համիդը: Վահագն Մարտիրոսյանի համոզմամբ քաղցկեղի դեմ պայքարում պահանջվում է համալիր բուժման մեթոդների կիրառում: ‹‹Անկախ գտնվելու վայրից, հայերը պետք է միավորվեն և պայքարեն այս խնդիրների դեմ: Միասնաբար մենք կկարողանանք պայքարել քաղցկեղի դեմ: Առանց միավորման որևէ նախաձեռնություն կամ միջոցառում չի կարող իրականացվել››, նշեց Վահագն Մարտիրոսյանը:

  • Գենառո Դ. ԼաԲելլայի և Մեդունիի կողմից համատեղ իրականացված չարորակ ուռուցքի անվճար վիրահատություններ

    Վերջին 4 օրերի ընթացքում, Երևանում իրականացվել են անվճար վիրահատություններ, ժամանակակից լապարասկոպիկ գործիքների կիրառմամբ, ամերիկացի բժիշկ, լապարասկոպիկ վիրաբույժ Գենառո Դ. ԼաԲելլայի կողմից: Վերջինս, հայ բժիշկների հետ փորձով կիսվելու նպատակով, Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում իրականացնում է հաստ աղիքի չարորակ քաղցկեղի վիրահատություններ: Հոկտեմբերի 21-ից մինչ օրս կատարվել է 5 վիրահատություն և նույն քանակությամբ վիրահատություններ կիրականացվեն մինչ վաղը: Ծրագիրը կազմակերպվել է ԱՄՆ-ում հիմնված Մեդունի բարեգործական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի նախագահ Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ հիմնադրամը պլանավորում է Հայաստանում ծրագրի իրականացում և նախատեսում բժշկական սարքավորումներ բերել Հայաստան: Ծրագրի շրջանակներում Ամերիկայից կժամանեն բժիշկներ՝ իրենց փորձով հայ բժիշկների հետ կիսվելու նպատակով: ‹‹Դոկտոր Գենառո Դ. ԼաԲելլան աղիքային քաղցկեղի ոլորտում լավագույն մասնագետներից է: Հայաստանում վիրահատությունների իրականացման համար բժիշկն իր հետ բերել էր լապարասկոպիկ սարք, որը հնարավորություն է տալիս կատարել բիոփսիա (քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդ) և բուն վիրահատությունը››, ընդգծեց Վահագն Մարտիրոսյանը: Ըստ Վահագն Մարտիրոսյանի, քաղցկեղի հետ կապված իրավիճակը Հայաստանում այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչը և նրանք ողջ ուժերով փորձում են շտկել: Վերջիններիս գործունեության համար Առողջապահության նախարարությունն ու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ապահովում են բարվոք պայմաններ: Լապարոսկոպիկ մեթոդը նոր չէ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ մինչ օրս որևէ աղեստամոքսային տրակտի կամ հաստաղիքային քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն Հայաստանում չի իրականացվել: Գենառո Դ. ԼաԲելլան այստեղ է ցուցադրելու այդ մեթոդի կիրառությունը: Սարքի արժեքը կազմում է 200.000-ից 300.000 ԱՄՆ դոլլար: Ըստ ամերիկացի բժշկի, Հայաստանում շատացել են չարորակ ուռուցքների դեպքերը և նրա նպատակն է սովորեցնել հայ բժիշկներին, թե ինչպես իրականացնել այս վիրահատությունները կիրառելով լապարասկոպիկ մեթոդը: Այնուամենայնիվ, գերնպատակը հանդիսանում է տեղեկացվածության մակարդակի բարձրացումը հայերի շրջանում և սկրինինգ հետազոտման ծրագրի իրականացումը, ինչը թույլ կտա ուռուցքների վաղ փուլում հայտնաբերումը և կթեթևացնի վիրաբույժների աշխատանքը: Կանխարգելում վիրահատական միջոցների կիրառման փոխարեն: Բժիշկը գտնում է, որ հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ կանխարգելումը ավելի հեշտ է քան բուժումը: ‹‹Խորհուրդ եմ տալիս 50 տարեկանից հետո կատարել կոլոնոսկոպիկ հետազոտություն (աղիքային հետազոտության մեթոդ) և փորձել հայտնաբերել ուռուցքը վաղ փուլում››, հավելեց ԼաԲելլան: Բժիշկը նշեց, որ Վահագն Մարտիրոսյանի հետ ծանոթությունից հետո հրավեր ստացավ այցելել Հայաստան և կիսվել փորձով հայ բժիշկների հետ: Ծրագրի իրականացման վերաբերյալ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ քննարկումներից հետո, համագործակցության վերաբրյալ համաձայնություն կայացվեց: ԼաԲելլան գլխավորապես աշխատում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Բեթեսդա Հյուսիսային հիվանդանոցում, քաղցկեղի հիվանդությունների բուժման ոլորտում: Վերջինս վիրահատություններ է կատարում տարբեր հիվանդանոցներում, այդ թվում՝ Բեթեսդա Հյուսիսային հիվանդանոցում, Բարի Սամարացի հիվանդանոցում և ԹրիՀելթ Էվենդեյլ հիվանդանոցում: Դոկտորը նաև հանդիսանում է Ամերիկայի Վիրաբույժների խորհրդի և Ամերիկայի հաստ և ուղիղ աղիքի վիրահատության խորհրդի անդամ, ինչպես նաև դասախոսում է ԹրիՀելթ Ընդհանուր վիրաբուժության օրդինատուրայի ծրագրում: Մեդունի բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2 տարի առաջ: Սա այս տարվա երկրորդ ծրագիրն է: Առաջին ծրագրի իրականացումը տեղի է ունեցել Վաշինգթոնում: Հիմնադրամը կազմակերպեց միջոցառում, որի շրջանակներում ԱՄՆ-ում ողջունեց ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամին, ի դեմս նախագահ Աննա Հակոբյանի: Նախաձեռնությունների պակասի արդյունքում մինչ այս Հայաստանում ծրագրեր չէին իրականացվում: Այսուհետ հիմնադրամը պլանավորում է ընդլայնել ծրագրի շրջանակները կապված թե՛ բժշկական սարքերի նվիրաբերության, թե՛ Հայաստան բժիշկների այցի կազմակերպման հետ: ‹‹Հիմա մենք քննարկում ենք, պալիատիվ խնամք և հայաստանյան լավագույն համալսարանների բժիշկների ուսուցում ներառող, 2020թվականի մեր ծրագրերը: Մենք պայմանագիր ենք կապել Ջորջթաունի համալսարանի հետ, որտեղ մեր բժիշկները կարող են մասնագիտանալ ուռուցքաբանության ոլորտում››, նշեց հիմնադրամի ղեկավարը: Հիմնադրամը կֆինանսավորի հայ ուսանողների և բժիշկների ուսուցումը:

  • Հայաստանում վերջին երկու տասնամյակներում քաղցկեղի ցուցանիշը բարձացել է 70%-ով

    2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Արմեն Տանանյանը հաղորդեց, որ վերջին 20 տարիների ընթացքում քաղցկեղի հիվանդությունների գերաճ է տեղի ունեցել: 70% ցուցանշային աճին զուգահեռ շատ բարձր է մահացության ցուցանիշը, որը մեծապես պայմանավորված է ուշացված ախտորոշմամբ: Երևանի պետական բժշկական համալսարանում այս տեղեկատվությունը իր ելույթում նշելիս, Տանանյանը հավելել է, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների գրեթե կեսը ախտորոշվել են երրերդ կամ չորրորդ փուլերում: Այս վիճակագրությունը խիստ մտահոգիչ է, և Տանանյանը ելույթի ընթացքում քննարկեց քաղցկեղի ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները: Ակնհայտորեն այս թեման ամենաարդիական թեմաներից մեկն է ՝ հաշվի առնելով այս վիճակագրությունը։ Այնուամենայնիվ, ըստ Տանանյանի, դրական նորություններ նույնպես կան: Նա մատնանշեց Հայաստանում քաղցկեղն հաղթահարած, Հայաստանում գրանցված 40 000 անձանց: Եվրոպայից ժամանած պրոֆեսորները գնահատեցին ոլորտում կատարված առաջխաղացումն ու առաջարկեցին կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով: Աղբյուր: https://www.tert.am/en/news/2018/04/09/tananyan/2658026

  • Մեդունին դրամահավաք հանդիսությամբ առաջ քայլ է կատարում քաղցկեղի դեմ պայքարում

    2019 թվականի ապրիլի 2-ին, 3-ին Կալիֆորնիա նահանգի Մարիոթի Նյուփորթ Վիլլայում տեղի կունենա դրամահավաքին նվիրված տոնակատարություն: Հյուրերի ցուցակում է նաև Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը, ով առաջնորդում է Հայաստանում մանկական և մեծահասակների քաղցկեղի դեմ պայքարը: Հրավիրվել են նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները: Հայաստանում մանկական և մեծահասակների քաղցկեղից մահացության ցուցանիշները համարվում են ամենաբարձրն աշխարհում: Հայաստանում հաղթահարման 30% ցուցանիշը ի տարբերություն ԱՄՆ-ի և այլ զարգացած երկրների 75% ցուցանիշի՝ կտրուկ հակադրություն է: Հայաստանում մեծահասակներն ու երեխաները, որոնք ախտորոշվել են սակայն քաղցկեղի դեմ պայքարի և բուժման միջոցներ չունեն տառապում են այնքան մինչև հիվանդություը անխուսափելիորեն խլում է նրանց կյանքը: Այս դաժան իրականության դեմ համատեղ պայքարի փորձի շրջանակներում համախմբվել են Հայասստանի կառավարությունը և ազգայն ու միջազգային բարեգործական կազմակերպությունները՝ ստեղծելով աշխարհի տարբեր հատվածներից միավորված մասնագետների խումբ: Մեդունի նորաստեղծ առողջապահական հիմնադրամի պատվավոր նախագահ է առաջին տիկին Աննա Հակոբյանը: Մեդունի հիմնադրամը, համալիր ծրագրի իրականացման շրջանակներում, պլանավորել է ապահովել հայաստանյան բժիշկների պրակտիկ ուսուցումն ու կրթության շարունակումը՝ առաջնային և մասնագիտացված բժշկության ոլորտում: Ապրիլին կայանալիք հանդիսությունը կապահովի տեղեկատվության բարձացումը և ֆինանսավորումը՝ աջակցելու մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի զարգացմանը Հայաստանում:

  • Բուժման հույս հանդիսություն

    Մեդունի հիմնադրամը ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ հրավիրում է Ձեզ Բուժման Հույս դրամահավաք հանդիսությանը՝ աջակցելու Հայաստանում մանկական քաղցկեղի բուժմանը: Տոնակատարությունը կանցկացվի Վիրջինյա նահանգի Արլինգթոն քաղաքի Կրիստալ Գեթվեյ Մարիոթում, 2019թվականի ապրիլի 3-ին: Որպես պատվավոր հյուր կողջունենք ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանին: Սա տիկին Աննա Հակոբյանի առաջին այցն է ԱՄՆ, որի շրջանակներում նա կայցելի Վաշինգթոն, ապա Բոստոն, Լոս Անջելես և Սուրբ Հուդայի հիվանդանոց Մեմֆիս նահանգում: Մեր նպատակն է այս հանդիսությամբ բարձրացնել գիտակցության մակարդակը և բարելավել երեխաների և երիտասարդների խնամքը Հայաստանում: Մենք երախտապարտ ենք մեր գործում համայնքի բազմաթիվ համագործակցող կառույցների և կազմակերպությունների աջակցության համար և հույս ունենք, որ դուք նույնպես կմիանաք մեզ: Հանդիսության մանրամասները կարող եք գտնել կից հրավիրատոմսում, ինչպես նաև խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը Բուժման Հույս դրամահավաք հանդիսությանը ոչ ուշ քան 2019 թվականի մարտի 31-ը և օգնել մեզ պայքարել մանկական քաղցկեղի դեմ միասին: Սույն թվականի ապրիլի 3-ին, երբ մեծ քայլ կկատարենք դեպի մեր առաքելության իրականացումը, միացի՛ր մեր նոր Հայաստան կերտելու ջանքերին:

  • Մեր հանդիսությունների կազմակերպիչը

    Մեդունին հպարտությամբ ողջունում է Մյրոն Ալուկյան կրտսերին, որպես մեր ‹‹Բուժման հույս›› հանդիսության կազմակերպիչ ղեկավար: Մյրոն Ալուկյան կրտսերը միջազգային ճանաչում գտած բերանային խոռոչի և հանրային առողջության մասնագետ է: Նա Վիետնամի վետերաններից առաջինն է, ով նշանակվել է Ամերիկյան հանրային առողջապահության ասոցիացիայի նախագահ, ինչպես նաև 1991 թվականից ի վեր հանդիսանում է Բժշկության ազգային ակադեմիայի և Գիտության ազգային ակադեմիայի անդամ:Դոկտոր Ալուկյանը նաև դասավանդում է Հարվարդի, Տաֆտի և Բոստոնի համալսարանի Ատամնաբուժության ֆակուլտետներում:

  • Դոկտոր Սամիր Ն. Քլեիֆ

    Դոկտոր Քլեիֆը ճանաչված է որպես հետազոտող ուռուցքաբան, իրեն քաղցկեղի ուսումնասիրությանը նվիրած գիտնական, բժշկության, ակադեմիայի և հետազոտության մեջ ինստիտուցիոնալ և ազգային փոխակերպման առաջնորդ: Վերջինիս ղեկավար պաշտոնավարման ընթացքը նշանավորվում է զարգացած, հաջողված և բարդ միջդիսցիպլինար և տրանսդիսցիպլինար կլինիկական առողջապահական համակրգերով, կրթական և գիտական, ինչպես նաև հետազոտական ծրագրերով, ԱՄՆ-ի և արտասահմանյան կառույցներում: Ավելին, նա հանդիսանում է առողջապահության ինստիտուցիոնալ զարգացման, առողջապահական կանոնակարգման, աղքատ երկրներում քաղցկեղի բուժման և քաղցկեղի հետազոտական աշխատանքների վերբերյալ առանցքային կարծիքի կրող:

  • Նահանգին կորոնավիրուսի պայքարում ցուցաբերված աջակցությունը

    Չնայած մեր գլխավոր նպատակն է Հայաստանում առողջապահական համակարգի բարելավումը, անհրաժեշտ ենք համարել կորոնավիրուսի համաճարակային պայմաններում մեր աշխարհագրական կենտրոնացումն ուղղել դեպի Մերիլենդ նահանգը: Նպատակն է զինել տարածքային հիվանդանոցները և պետական կազմակերպությունները առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներով՝ մեր համայնքի, արտակարգ իրավիճակների աշխատակիցների, բժշկական անձնակազմի և առաջնագծի այլ աշխատալկիցների պաշտպանության համար: Այսպիսով, մեր հիմնադրամը Մերիլենդ նահանգի Մոնթգոմերի շրջանին է նվիրաբերել մոտ 40.000 ԱՄՆ դոլլար արժողության բժշկական սարքեր և պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, շնչառական ապարատներ և հիվանդանոցային այլ սարքավորումներ:

  • COVID-19-ի ճգնաժամի պայմաններում Մեդունի միջազգային բարեգործական հիմնադրամի օժանդակությունը շրջանի կ

    Մեդունի հիմնադրամը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է հիմնված Հյուսիսային Բեթեսդայում, որի առաքելությունն է առողջապահական աջակցության տրամադրումը կարիքի մեջ գտնվող անձանց և համայնքներին՝ գլխավորապես Հայաստանում: Երբ COVID-19-ի ճգնաժամը հարվածեց Մերլենդին, Մեդունի հիմադրամը միջազգային ուղղվածությամբ աշխատանքն ուղղեց իր համայնքի աջակցությանը: ‹‹Համաճարակի բռնկումից հետո, մեր խորհրդի յուրաքանչյուր անդամ զգաց դրա հետևանքները և գիտակցեց օժանդակելու հույժ կարևորությունը՝ անհապաղ անհրաժեշտության պայմաններից ելնելով››, ասաց Մեդունի հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանը: Կորոնավիրուսով հիվանդների մեծ քանակի պայմաններում, տարածքային հիվանդանոցներին օժանդակության համար Մեդունի հիմնադրամը նվիրաբերել է հիվանդանոցային մահճակալներ, մահճակալների համար նախատեսված սեղանիկներ, անզգայացման միջոցներին ներկառուցված խնչառության ապարատներ, ռեսպիրատորներ և անձնական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ մահճակալի ծածկոցներ, դիմակներ և ձեռնոցներ: Ընդհանուր առմամբ այս պահին Մեդունի հիմնադրամը նվիրաբերել է 40.000 ԱՄՆ դոլլար արժողության պարագաներ: Ըստ Արտակարգ Իրավիճակների կառավարման և Ազգային Անվտանգության գրասենյակի արտակարգ իրավիճակներին պատրաստության մասնագետ Նետտա Սքուիրեսի, Մեդունի հիմնադրամը դեռևս շատ վաղ՝ ճգնաժամային իրադրությունից առաջ, առաջարկել է արժեքավոր և որակյալ բժշկական սարքերի նվիրաբերություն կատարել շրջանին, որը դեռևս չէր ընդունում նման նվիրաբերություններ: Շրջանը իրականցրել է Մեդունու կողմից սարքավորումների առաջին խմբաքանակի հիվանդանոցներին բաշխելու համակարգում, որոնց թվում էր նաև Սուրբ Խաչ հիվանդանոցը: ‹‹Կարող է թվալ, որ շնչառական ապարատի նվիրաբերությունը հեշտ գործընթաց է, բայց դա այդպես չէ››, նշեց Նետտա Սքուիրեսը: Պարոն Մարտիրոսյանը մեկնել է Նյու Ջերսի շնչառական ապարատների բարձման և տեղափոխման ընթացքը վերահսկելու համար: ‹‹Այս սարքերը թանկարժեք են և շատ կարևոր շրջանի և հիվանդանոցների համար հիվանդների խնամքի հարցում: Անչափ շնորհակալ ենք հիմնադրամից››, հավելեց Սքուիրեսը: Մեդունի հիմնադրամը շարունակեց անձնական պաշտպանության պարագաներ հանձնել շրջանի բաշխման կետին՝ դրանք ձեռք բերելու յուրաքանչյուր հնարավորության ժամանակ:

  • ՄԵԴՈՒՆԻ Հիմնադրամի գլխավոր տնօրենի այցը Հայաստան

    Մեդունի Հիմնադրամի հիմնադիր տնօրեն՝ Վահագն Մարտիրոսյանը այցելեց Հայաստան և իրականացրեց իր եռակողմ ռազմավարությունը՝ 1) հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՀՀ Առողջապահության Նախարարի հետ՝ 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհրաժեշտ վերականգնողական ծրագրերի և ազգի վերականգնման նպատակով սփյուռքի հետ համագործակցության ձևավորման համար, 2) շրջեց ՀՀ Առողջապահության նախարարության պահեստով, որտեղ նախարարության կողմից հավաքագրվում են վիրավոր հայ զինվորների և կորոնավիրուսով հիվանդների համար անհրաժեշտ բժշկական միջոցներն ու սարքավորումները՝ հավաստիանալու Մեդունի հիմնադրամի կողմից նվիրաբերված տեխնիկաի նախապես համաձայնեցված կարգով և հավասարաչափ բաշխման և կարիքն ունեցողներին հասնելու մեջ, 3) և Մեդունի հայաստանյան մասնաճյուղի թմի հետ միասին առանձնացրեց 15 ընտանիքների, որոնք կստանան Մեդունի հիմնադրամին՝ առատաձեռն բարերարների կողմից նվիրաբերված միջոցների արդյունքում ձևավորված օգնությունը:

ARMENIA

USA

22 Abovyan Street, Unit 35 Yerevan, Armenia

(240) 271 0989

Stay in Touch

  • White Facebook Icon
  • LinkedIn - White Circle
  • White Instagram Icon
  • Google+ - White Circle

© 2025 Meduni.org

bottom of page