Հոսպիս/ Հյուրատուն և Պալիատիվ Խնամքի Կենտրոններ
Մեր նպատակն է Հայաստանում հիմնել ժամանակակից ստանդարտներին համապատասխան առաջին խնամքի կենտրոն-հյուրատունը Երևանում: Այս անկախ ու համալիր պալիատիվ խնամքի ծառայությունը անբուժելի հիվանդություններով տառապողներին կապահովի պատշաճ խնամքով, հարմարավետությամբ և մասնագիտական օգնությամբ: Կենտրոնը կտրամադրի խնամք Հայաստանում քաղցկեղով և այլ խրոնիկ հիվանդություններով տառապողներին, միևնույն ժամանակ բժիշկների և ուսանողների համար ծառայելով որպես ուսումնական կենտրոն՝ ուղղված հյուրատան և պալիատիվ խնամքի առաջնախնդիրներին:
Հայաստանյան Պալիատիվ խնամքի և Հյուրատան հիմնախնդիրներն են՝
-
Ամեն տարի մոտ 5000 մարդ Հայաստանում մահանում է քաղցկեղից, որոնցից զգալի մասը անտանելի ցավերով
-
Մորֆինը գերազանցապես անհասանելի է նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը
-
Պալիատիվ խնամքի ծառայությունները, որոնք կարող են մեղմել ցավը և կյանքի վերջի պահերի տառապանքը մեծապես անհասանելի են
-
Պալիատիվ խնամքի բացակայությունը դատապարտում է կյանք խլող հիվանդություններով տառապող հազարավոր մարդկանց խրոնիկ ցավերի և անտանելի տառապանքների
-
Ծայրաստիճան զարգազած քաղցկեղով հիվանդները, որոնց համար բուժման մեթոդները այլևս անօգուտ են ուղարկվում են տուն
-
Առողջապահական համակարգի կողմից լքված քաղցկեղով հիվանդները բախվում են ցավի, վախի և տանջանքների՝ մնալով առանց բժշկական խնամքի
-
Բարեբախտաբար Հայաստանի կառավարությունն ընդունում է պալիատիվ խնամքի անհրաժեշտության հրատապությունն ու կարևորությունը
Մեդունի Հիմնադրամի նպատակն է հիմնել ժամանակակից պալիատիվ խնամքի կենտրոն Երևանում: Այս անկախ, միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունը կտրամադրի հյուրընկալություն և պալիատիվ խնամք Հայաստանում քաղցկեղի ծանր տեսակներով և խրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդների:
Բուժական փորձառու ղեկավարներից, ուռուցքաբաններից և պալիատիվ խնամքի մասնագետներից ձևավորված թիմը կկիրառի բարձրորակ բժշկական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև կունենա հիվանդների բուժման ամբողջական տվյալների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:
Մեր նպատակն է Հայաստանում հիմնել առաջին խնամքի կենտրոնը Երևանում, որը
անբուժելի հիվանդություններով տառապողներին կապահովի պատշաճ խնամքով, հարմարավետությամբ և մասնագիտական օգնությամբ: