Հիվանդանոցներին նվիրաբերված ախտորոշիչ և վիրահատական տեխնիկա
Մեդունի Հիմնադրամի բարձր որակավորման թիմը բաղկացած է փորձառու և խելացի մասնագետներից է, որոնք ջանասիրաբար աշխատում են հանուն վեհ նպատակի: Համագործակցելով Հայաստանի պետական մարմինների, բժշկության ոլորտի առաջատար մասնագետների, տարածքային հասարակական կազմակերպությունների և հիմնադրամերի հետ, առաջ ենք քաշում Հայաստանի առողջապահական համակարգի բազմաթիվ հրատապ հանդիսացող հարցեր:
Հայաստանի առողջապահական համակարգի մանրակրկիտ ուսումնասիրության և առաջնահերթ անհրաժեշտության վերլուծության արդյունքում է ձևավորվել մեր ծրագրի նպատակը՝ իր ռազմավարական առաջնահերթությամբ, որի հիմքում ընկած են վերջիններիս հրատապության և ազդեցության մակարդակը:
Հայաստանյան առողջապահական ոլորտի հիմնախնդիրներն են՝
-
Ոչ բավարար ժամանակակից ախտորոշիչ և բուժական հնարավորություններ
-
Թանկարժեք բժշկական օգնություն մինիմալ սոցիալական աջակցության մեխանիզմների պայմաններում
-
Բուժման միասնական արձանագրությունների բացակայություն
-
Բժշկական ուսումնառության հետագա շարունակության հնարավորություն
-
Ժամանակակից տեխնիկայի անբավարարություն
-
Որակյալ դեղամիջոցների սահմանափակ հասանելիություն
2019 թվականի հոկտեմբերին Մեդունի բարեգործական հիմնադրամը Հայաստանի Ֆանարջյանի Անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնին է նվիրաբերել առաջադեմ վիրահատական տեխնիկա և պարագաներ: Մեդունի Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանը և խորհրդի ղեկավար դոկտոր Գենառո Դ.ԼաԲելլան այցելեցին Հայասատան, ուսուցման իրականցման և տեխնիկայի համապատասխան կիրառման հետևողականության ապահովման համար: Միևնույն ժամանակ, ողջ այցի ընթացքում համապատասխան հիվանդների համար կատարվեցին անվճար վիրահատություններ:
Լապարոսկոպիկ մեթոդը նոր չէ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ մինչ օրս որևէ աղեստամոքսային տրակտի կամ հաստաղիքային քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն Հայաստանում չի իրականացվել: Դոկտոր Գենառո ԼաԲելլան ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի լավագույն կոլոռեկտալ վիրաբույժն է: Վերջինս կիսվեց գիտելիքներով և մասնագիտական փորձով հայ բժիշկ-կոլեգաների հետ, ինչը հույժ կարևոր է մասնավորապես բժիշկների նոր սերնդի համար:
Մեդունի Հիմնադրամը պատրաստվում է իր ծրագրի շրջանակնորում ընդլայնել Հայատանի հիվանդանոցներին, այդ թվում Սուրբ Աստվածամայր, Ֆանարջյանի Անվան Ուռուցքաբանության և Գյումրու Բժշկական կենտրոններին նվիրաբերվող բժշկական տեխնիկայի ցանկը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱՄՆ-ից բժիշկների այց Հայաստան՝ իրենց մասնագիտական փորձով հայաստանյան մասնագետների հետ կիսվելու և նվիրաբերված բժշկական տեխնիկայի կիրառման ամբողջական ուսուցման իրականացման նպատակով:
Մեր նպատակն է ապահովել Հայաստանը ժամանակակից ախտորոշիչ և բուժման հնարավորություններով և մատչելի դեղորայքի և բուժման լուծումների հասանելիությամ: