top of page
Search
Writer's pictureSona Nahapetyan

Մեդունին դրամահավաք հանդիսությամբ առաջ քայլ է կատարում քաղցկեղի դեմ պայքարում



2019 թվականի ապրիլի 2-ին, 3-ին Կալիֆորնիա նահանգի Մարիոթի Նյուփորթ Վիլլայում տեղի կունենա դրամահավաքին նվիրված տոնակատարություն: Հյուրերի ցուցակում է նաև Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը, ով առաջնորդում է Հայաստանում մանկական և մեծահասակների քաղցկեղի դեմ պայքարը: Հրավիրվել են նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները:


Հայաստանում մանկական և մեծահասակների քաղցկեղից մահացության ցուցանիշները համարվում են ամենաբարձրն աշխարհում: Հայաստանում հաղթահարման 30% ցուցանիշը ի տարբերություն ԱՄՆ-ի և այլ զարգացած երկրների 75% ցուցանիշի՝ կտրուկ հակադրություն է: Հայաստանում մեծահասակներն ու երեխաները, որոնք ախտորոշվել են սակայն քաղցկեղի դեմ պայքարի և բուժման միջոցներ չունեն տառապում են այնքան մինչև հիվանդություը անխուսափելիորեն խլում է նրանց կյանքը:


Այս դաժան իրականության դեմ համատեղ պայքարի փորձի շրջանակներում համախմբվել են Հայասստանի կառավարությունը և ազգայն ու միջազգային բարեգործական կազմակերպությունները՝ ստեղծելով աշխարհի տարբեր հատվածներից միավորված մասնագետների խումբ: Մեդունի նորաստեղծ առողջապահական հիմնադրամի պատվավոր նախագահ է առաջին տիկին Աննա Հակոբյանը: Մեդունի հիմնադրամը, համալիր ծրագրի իրականացման շրջանակներում, պլանավորել է ապահովել հայաստանյան բժիշկների պրակտիկ ուսուցումն ու կրթության շարունակումը՝ առաջնային և մասնագիտացված բժշկության ոլորտում: Ապրիլին կայանալիք հանդիսությունը կապահովի տեղեկատվության բարձացումը և ֆինանսավորումը՝ աջակցելու մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի զարգացմանը Հայաստանում:


댓글


bottom of page